Կանայք միշտ փորձում են լինել նորաձև։ Շատ հաճելի է, երբ տեսնում ես գունային, ոճային գեղեցիկ համադրությամբ հագնված կանանց։ Առավել հաճելի է, երբ նրանց շարքին են դասվում թագուհիները։ Ահա, թե ինչպես են ապրում մեր ժամանակների ամենագեղեցիկ, նորաձև և խելացի թագուհիները։

Ռանյան Ալ-Աբդուլլա, Հորդանանի թագուհի

Թագուհին ծնվել է բժշկի ընտանիքում՝ թագավորական պալատից բավականին հեռու։ Արքայի գիրկը նրան բերել է կարիերայի հանդեպ պատասխանու լինելը։ Կահիրեի համալսարանի շրջանավարտը, որ ուսումնասիրում էր մենեջմենթ, սկսեց աշխատել Citibank բանկում։ Բանկի ղեկավարը թագավոր Աբդալլայի քույրն էր, որի հետ ջերմ հարաբերությունների արդյունքում Ռանյան հրավեր սատացավ թագավորական ընթրիքի և դրա ժամանակ ծանոթացավ դեռևս արքայազն Աբդուլլայի հետ։ 1993 թվականին նրանք ամուսնացան։ 6 տարի անց Աբդուլլան դարձավ թագավոր, իսկ Ռանյան՝ Հորդանանի առաջին տիկին։

Լետիսիա, Իսպանիայի թագուհի

Լետիսիան մեծացել է լրագրողի և բուժքրոջ ընտանիքում։ Նա որոշեց հոր ճանապարհով գնալ։ Ինչպես պարզվեց, մասնագիտության ընտրությունը նրա համար ճակատագրական էր։ 2002 թվականին նա ռեպորտաժ էր նկարահանում այն վայրում, ուր գտնվում էր դեռ արքայազն Ֆելիպեն՝ արքայական ընտանիքի հետ։ Արքայազնը անդառնալի սիրահարվեց աղջկան, չնայած նրա ծնողները լուրջ չէին վերաբերվում աղջկան և հրաժարվում էին ընդունել ամուսնությունը։ Այդ ժամանակ տղան երկընտրանքի առաջ կանգնեցրեց ծնողներին՝ հայտարարելով, որ կա՛մ Լետիսիան դառնում է իր կինը, կա՛մ ինքը հրաժարվում է գահից։ Թագավորն ու թագուհին ստիպված զիջման գնացին, և 2004 թվականին տեղի ունեցավ նրանց հարսանիքը։ 2004 թվականին Ֆելիպեն դարձավ թագավոր։

Մաթիլդա, Բելգիայի թագուհի

Ի տարբերություն նախորդ ներկայացրած կանանց՝ Մաթիլդան կապույտ արյուն ունի։ Նրա հայրը կոմս Պատրիկ Անրի դը Ուդեկեմ դը Ակեզն է, մայրը՝ լեհ կոմսուհի Աննա Կոմորովսկան։ Զույգը ծանոթացել է թենիսի դահլիճում։ Սկզբում նրանք թաքցնում էին իրենց հարաբերությունները լրատվամիջոցներից։ Բայց 1999 թվականին հայտարարվեց նրանց հարսանիքը, և 2013 թվականին Ֆիլիպը նստեց գահին։

Ջեցուն Պեմա Վանգչուկ, Բութանի թագուհի

Այս թագուհին կրկին ունի «հասարակ» արմատներ։ Գեղեցկուհին օդաչուի աղջիկ է։ Թագավորական ընտանիքի հետ նա կապ ուներ մոր միջոցով, որը Բութանի 2-րդ թագավորի կնոջ զարմուհին էր։ Ինչպես պատմում է թագավորը, իր կնոջը նա տեսել է տոնի ժամանակ, երբ աղջիկը դեռ 7 տարեկան էր, իսկ ինքը՝ 10 տարի ավելի մեծ, և հենց այդ ժամանակ հիշողության մեջ գրանցել է աղջկան։ Երբ աղջիկն արդեն 21 տարեկան էր, ամուսնացավ Ջիգմայի հետ, որն արդեն թագավոր էր։ Թագուհի դառնալով՝ նա չթողեց ուսումը։

Լալա Սալմա, Մարոկկոյի թագուհի

Ըստ փաստաթղթերի՝ Լալա Սալման կրում է արքայադստեր կոչում, բայց Մուհամեդ VI-ի կինն է և Մարոկկոյի առաջին տիկինը։ Նա իսկական արևելյան Մոխրոտիկ է։ Ուսուցչի աղջիկը, որ 3 տարեկանում առանց մոր էր մնացել, ապրում էր տատիկի հետ։ Ունենալով ինժեների կրթություն՝ նա աշխատում էր Omnium Nord Africain-ում, որի բաժնետերերից էր թագավորական ընտանիքը։ 1999 թվականին փակ հավաքույթի ժամանակ Լալան ծանոթացավ ապագա ամուսնու հետ։ Մուհամեդի համար երջանիկ պահ էր դա. նա դարձել էր թագավոր և հանդիպել ապագա կնոջը։ Լալան թագուհի Ռանյայի ընկերուհին է, նա ուսումնասիրում է լեզուներ, զբաղվում սպորտով, և, իհարկե, հետևում նորաձևությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել