Մոտալուտ ձմեռվա շունչը հաճախ նույնականացվում է ցիտրուսային պտուղնեի հոտի և դրական էներգիայի հետ։ Բնության այդ բարիքները չափազանց շատ օգտակար հատկություններ ունեն։ Կան այնպիսիք, որոնց ազդեցության բացահայտումները կարող են ձեզ համար լրիվ նորություն լինել։ Նմանատիպ առավելություններ է պարունակում նարնջի կեղևը։ Ներկայացնում ենք նարնջի կեղևի մի քանի այնպիսի հատկություններ, որոնք հաստատ կկիրառվեն առօրյայում։

1․ Նարնջի կեղևը ձեզ կօգնի կոկիկ կերպով ազատվել սառնարանի վատ հոտից։ Կեղևի վրա աղ արեք և տեղավորեք այն սառնարանում։ Աղը կկլանի վատ հոտը, իսկ կեղևում եղած եթերային յուղը սառնարանում կտարածի հաճելի բույր։

2․ Կահույքի մաքրման լավագույն միջոցը կարող եք ստանալ նարնջի կեղևից։ Այն լցրեք ապակե բանկայի մեջ և ծածկեք քացախով։ Երկու շաբաթ փակ վիճակում պահելուց հետո դուք կունենաք կահույքի փայլը և հաճելի հոտն ապահովող միջոց։

3․ Նարնջի կեղևի միջոցով կարող եք մաքրել չժանգոտվող պողպատը։ Ուղղակի կեղևով զգույշ տրորեք մակերեսը։

4․ Զգեստապահարանում հագուստի հոտից ազատվելու համար դարակներից մեկում տեղավորեք մի նարնջի կեղևները։ Դեղին հետքերից ազատվելու համար կեղևը տեղավորեք կապրոնե զուգագուլպաների մեջ։

5․ Նարնջի կեղևի մանրացված «շամպունը» կազատի մազերի տհաճ հոտից և փայլ ու թարմություն կհաղորդի։ Ուղղակի կեղևը մանրացրեք բլենդերի կամ այլ մանրացնող սարքի մեջ և քսեք մազերին։

6․ Խոհանոցի լվացարանի տհաճ հոտի դեպքում դրեք այնտեղ մի քանի կտոր նարնջի կեղև։

7․ Նարնջի կեղևը պարունակում է լիմոնեն, որի հետևանքով դրա հոտը հաճելի է մեզ համար և տհաճ՝ միջատների։ Մոծակների քանակը զգալիորեն կրճատելու համար պատուհանագոգին դրեք մի քանի կտոր կեղև։

8․ Խարույկ վառելը բա՞րդ է։ Վառեք նարնջի կեղևները, և դրա մեջ եղած եթերային յուղի շնորհիվ հեշտությամբ կստացվի խարույկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել