«Գազպրոմ մեդիան» ամեն կերպ բնակչությանը փորձում է համոզել, որ ամբողջ խնդիրը «Առինջ Մոլի» հետ է կապված, իսկ եթե դա շատ մանր բան թվա, ավելի նրբաճաշակների համար առաջ է քաշվում Ծառուկյանի՝ կոալիցիա մտնելու ցանկության մասին թեզը: Ու ոչ մեկ չի փորձում բացատրել, թե ինչու պիտի մուլտիմիլիոնատերն ինչ-որ անիմաստ մոլի պատճառով ամեն ինչ դներ հարվածի տակ, կամ ո՞վ է գժվել՝ ԵԼՔ-ին ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովներ ու հավելյալ մանդատներ տա, եթե Ծառուկյանը մտնի կոալիցիա:

Մեդիա մուտիլովկեքին ի պատասխան՝ Ծառուկյանը գնում է Արցախ ու զորամաս սկսում կառուցել, որի ֆոնին Կարապետյանի տնկած նռենիները հերթական կոսմետիկ պոնտ պիտի թվան: Տրամաբանությունը պարզ է՝ նռան ծառ տնկելը մի եսիմինչ չարժե ու հաստատ չի նշանակում, որ էդ տարածքի համար բոյ էս տալու, մինչդեռ զորամաս կառուցելը հենց բոյ տալու համար է ծառայում: Սա կոչվում է՝ չախել:

Պայքարը մանրից լավ հոլիվուդյան, նույնիսկ նոլանյան սցենարի է նմանվում: Երբ Ծառուկյանը ամեն մի 20 քվե ունեցողի հետ նկարվում էր, նա իրականում սանիտարի դեր էր ստանձում: Հավաքեց, բոլորին լավ տեղեր խոստացավ, հետո այդ տեղերից զրկեց: Հիմա այդ մանդատազուրկ մարդիկ մանրից սկսում են ցույց տալ այն պատճառը, թե ինչու ի սկզբանե մանդատ չստացան: Մանրից սկսում են Սերժ Սարգսյանի դեմ ելույթները, որոնք կլինեին՝ այսպես թե այնպես, բայց առանց մանդատի շատ ավելի քիչ հնչեղ են: Մի բան է, երբ քո ֆրակցիան Կառավարություն է քլնգում, իսկ դաշինքի ոչ մանդատակիր անդամները Սերժ-Վիգեն են քլնգում, մեկ այլ բան է, երբ նույն դիսոնանսը ֆրակցիայի ներսում է:

Այս ֆոնին շատ հուզիչ էր տեսնել Տիգրան Ուրիխանյանի փորձերը՝ Ծառուկյանի գծի մեջ տեղավորվելով, փրկվել գալիք քրեական գործից: Նա շատ լավ հասկանում է, որ մեկ ու կես տարի անիմաստ նստած լրագրողը ՎՏԲ-ի՝ ադրբեջանական փայը բացահայտելու տասնապատիկ եռանդով ընկնելու է՝ իրեն բռնել տված ու, փաստորեն, ապացույց կեղծած պատգամավորի հետևից: Ծառուկյանը ժամանակին ասել էր, որ բողոքը հետ վերցնի տղավարի: Էդ մարդը ո՞նց հետ վերցներ է ախր... Հետո ո՞նց էր Վոլինկինենց պատասխան տալու:

Ամեն դեպքում պետք է հերթական անգամ նշել Սերժ Սարգսյանի հանճարը: Դեմից ասել էր՝ ում մանդատ տա, ում չտա: Ու սաղ ճիշտ էր ասել: Նույն Ուրիխանյանը հենց սխալ քայլ անի, տեղում կդատվի սուտ մատնության համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել