Ավստրալիայում երկու տղամարդ շան հետ ուղևորվեցին ձկնորսության։ Բախտը որոշեց չար կատակ անել նրանց հետ, և տղամարդկանց ավտոմեքենան խրվեց ցեխակույտի մեջ՝ Դամպյեր թերակղզու վրա։ 

Ծովի ալիքներից պաշտպանվելու համար տղամարդիկ ստիպված էին բարձրանալ մեքենայի տանիք։ Սակայն 2-րդ պատճառը տանիք բարձրանալու շատ ավելի սարսափելի էր։ Նրանք հայտնվել էին այն տարածքում, ուր մեծ քանակով կոկորդիլոսներ են բնակվում և հատկապես տարվա այդ ժամանակահատվածում բավականին ակտիվ են։

Նրանց ընտանիքները դիմել են ոստիկանություն, երբ տղամարդիկ վերադառնալու նշանակված ժամանակից ուշացել են։ Ոստիկանությունը տղամարդկանց գտել է քաղցած և ջրազրկված վիճակում։ Զարմանալի է, որ ջրի ու ուտելիքի պահուստները վերջանալուց հետո նրանք այդքան դիմացել էին 5 օրվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել