Armtimes.com-ը գրում է.

Ուկրաինայի ռադայի պատգամավոր Իգոր Պոպովի որդին`14-ամյա Բոգդան Պոպովն ու նրա ընկերը կասկածվում են խուլիգանության մեջ: Այս մասին հայտնում է Կիեւի դատախազությունը:

Ինչպես ասված է դատախազության հայտարարության մեջ, Կիեւի «Տոնական» խանութի վրա ատրճանակով զինված հարձակում կատարելու մեջ մեղադրվում են 2 անչափահասներ: 

Երեկ` նոյեմբերի 26-ին, 14 ու 15-ամյա 2 դեռահասներ, նախապես հստակ իմանալով անելիքն ու կատարելով դերաբաշխում, խանութի վաճառողուհուն ատրճանակով սպառնալով խանութից հափշտակել են 2,5 հազար ուկրաինական գրիվեն: Նրանք ոստիկանների կողմից ձերբակալվել են խանութից դուրս գալիս, փախուստի պահին, տաք հետքերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել