Ղրղզստանի որոշ դպրոցների ղեկավարությունն ավագ դպրոցականներին ուղարկում է գինեկոլոգիական հետազոտության՝ պարզելու համար, թե արդյոք նրանք սկսել են սեռական կյանքով ապրել: Այս մասին հայտնում է Vesti.kg պորտալը:

Նշվում է, որ ծնողները կողմ են ուսումնական հաստատությունների պահանջներին, բայց խնդրում են, որ զննությունը կին անցկացնի: «Ենթադրվում է, որ այդ միջոցառումն ինչ-որ կերպ կօգնի խուսափել դեռահասների ինքնասպանություններից, սակայն հարց է առաջանում՝ արդյոք հարկադիր բուժզննությունը դպրոցականների շրջանում նոր մահերի չի հանգեցնի»,- գրում է պորտալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել