Panorama.am-ը գրում է.

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագիծն այս շաբաթ քննարկվելու է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:  Այս մասին այսօր Գենդերային բռնության դեմ 16-օրյա համաշխարհային քարոզարշավին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով՝ այս ընթացքում լուրջ աշխատանքներ են տարվել: «Ես ինքս էլ ունեցել եմ մտահոգություններ ձևակերպումների հետ կապված, որոնք այս պահի դրությամբ հիմնական մասով վերամշակված են և ներկայացվել են խորհրդարանի դատին: Քննարկումից հետո նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ  նախագիծը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և այն մտահոգությունները, որոնք առկա էին հանրության շրջանում, հիմնականում փարատվել են:

ԱԺ փոխխոսնակը, լրագրողների հետ զրույցում էլ անդրադառնալով օրենքի նախագծի հետ կապված մտահոգություններին, ասաց, որ օրենքում օգտագործվող հասկացությունները, դրանց բացվածքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էին տալիս և առաջացնում մտահոգություններ, որոնց բոլորն են ծանոթ:

Ինչ վերաբերում է օրենքի վերտառության մեջ «բռնության» փոխարեն «ընտանիքում համերաշխության վերականգնման» ձևակերպումներին, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ ձևակերպումը որևէ ձևով չի նսեմացնում բռնության դեմ պայքարի հանձնառությունը։ «Եթե նայեք միջազգային փորձը, ապա գուցե օրենքների վերտառության մեջ նման ձևակերպումների չեք հանդիպի, բայց բովանդակային տեսանկյունից տարբեր օրենքներում առկա են վերականգնմանն ուղղված դրույթներ։ Դրանք այժմ առկա են նաև այս նախագծում: Կարծում եմ՝  օրինագծի վերտառությունն արտացոլում է բովանդակության մեջ առկա այն դրույթները, որոնք ուղղված են լինելու ընտանիքում համերաշխության վերականգնմանը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել