Azatutyun.am-ը գրում է.

Վաշինգտոնի վերջնական նպատակը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է։ Այդ մասին այսօր թուրքական Kanal 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնն այդ նպատակով փորձում է օգտագործել Միացյալ Նահանգներում նախնական կալանքի տակ գտնվող գործարար Ռեզա Զարաբի գործը:

Ռեզա Զարաբ, արխիվ
Ռեզա Զարաբ, արխիվ

«Ամերիկացիները ցանկանում են Զարաբից ցուցմունքներ կորզել Թուրքիայի [ղեկավարության] դեմ: Նրանք կարող են ասել Զարաբին` «կամ դու բանտում կփտես մինչև քո կյանքի վերջը, կամ էլ կստորագրես այն ամենի տակ, ինչ մենք քեզ կթելադրենք», - նշել է Բոզդաղը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել