Ճանճերն ավելի շատ վնասակար բակտերիաներ են փոխանցում, քան համարվում էր նախկինում: Այս եզրակացությանն են եկել Փենսիլվանիա նահանգի համալսարանի, Նանյանի տեխնոլոգիական համալսարանի, Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանի ու ևս 7 գիտական հաստատությունների գիտնականները: Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Հետազոտություն կատարելու համար բռնել են 116 ճանճ Հարավային և Հյուսիսային Ամերիկայում՝ մսի և սենյակային: Արդյունքները ցույց են տվել, որ բակտերիաներն ամենաշատը կուտակվում են միջատների թաթերին և թևերին:

Ճանճերը, որոնք սովորաբար կարելի է տեսնել տանը, փոխանցում են մինչև 351 տեսակի միկրոբ, իսկ մսինները՝ 316: Այդ պատճառով սենյակային ճանճերն ավելի վտանգավոր են ճանաչվել:

Բակտերիաները, որ փոխանցում են այդ թռչող միջատները, կարող են առաջացնել ստամոքսի, տասներկումատնյա աղիքի խոց, գաստրիտ, նույնիսկ ստամոքսի քաղցկեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել