Panorama.am-ը գրում է.

Պարենային ապրանքների գների բարձրացումն անհանգստացրել է «Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին: Ամանորի թանկացումներից առաջ սա հերթականն է, թե ինչ է հաջորդելու, ոչ ոք չգիտի, բայց ակնկալիքները դրական չեն:  Panorama.am-ի հետ զրույցում ՀԿ նախագահը թվարկում է թանկացման հետևանքները՝ սա բերելու է կենսամակարդակի և սոցիալական պայմանների վատացմանը, աղքատության ու արտագաղթի ավելացմանը:

«Թանկացումը հակասում է պետական ու հասարակական շահերին»,-եզրակացնում է նա:

Ստեղծված իրավիճակում, նրա կարծիքով, պետք է ոչ թե փաստել իրավիճակն ու մատնանշել հետևանքները, այլ ախտորոշել դրա պատճառներն ու նշել կանխող մեխանիզմները:

«Ըստ էության, պարենային ապրանքների գների թանկացումը հնարավոր է կանխել երկու մեխանիզմով՝ հայրենական արտադրանքը լուրջ մրցակցության մեջ դնելով ներմուծված ապրանքի հետ, երկրորդ՝ ներմուծված ապրանքների ոլորտում ստեղծել բացառապես ազատ բիզնես միջավայր, որը գներն իրատեսական լինեն ու խաղի լավագույն կանոններ մշակվեն»,-ասաց Բ. Պիպոյանը:

Դրա փոխարեն, ըստ Panorama.am-ի զրուցակցի, ունենք մի իրավիճակ, երբ գնաճը մտահոգություն չի պատճառում գործադիր իշխանությանը:

«Մրցակցային մարմինը գալիս է պարզաբանումներ տալու, մինչդեռ այստեղ նրա գործառույթները չկան: Այստեղ խնդիրը գործադիր իշխանության կլուբի ու բիզնես էլիտայի անդամների խաղի կանոնների ձևավորման մեջ է: Մենք խոսում ենք լավ բիզնեսի մասին, բայց իրականում մենք բիզնես կառավարման մոդել չունենք»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը նշում է, որ այս ամենի հետևանքով է արձանագրվում գնաճ, դա էլ բերում է սպառողների կյանքի բարդացմանը, նվազագույն զամբյուղի ապրանքների սպառման ծավալների նվազմանն ու դժգոհության մեծացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել