Panorama.am-ը գրում է.

Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման համար կան մի շարք պայմաններ, որոնք պետք է բավարարվեն: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա կարևոր համարեց, որ ԵՄ սահմանած՝ ԱլԳ 20 առանցքային արդյունքները՝ 2020 թ. համար, նույնպես վերաբերեն վիզայի ազատականացման խնդրին, ընդգծեց՝ ԵՄ դիրքորոշումը հստակ է առ այն, որ կան մի շարք պայմաններ, որոնք պետք է բավարարվեն, և վիզայի ազատականացման երկխոսության անցման որոշումը տեղի կունենա իր ժամանակին:

ԵՄ դեսպանը կոչ արեց լինել լավատես, հավատալ՝ այն փաստը, որ այսօր կա Բրյուսելում համաձայնագրով ամրագրված այս հանձնառությունը, պետք է խրախուսի իր հայ գործընկերներին՝ շարունակել իրենց աշխատանքը:

«Վիզաների ազատականացումն իսկապես ջանադիր աշխատանք է պահանջում: Դա իրավունք չէ, արտոնություն է, և եվրոպական քաղաքացիները պետք է իմանան՝ այն երկրները, որոնք ձգտում են ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային, ցանկանում են, որ իրենց վերաբերվեն իբրև իրական եվրոպացիների, ուզում են ապրել եվրոպական չափորոշիչներով ու նորմերով, ունեն եվրոպական մտածելակերպ: Սա է ուղերձը, որ պետք է Հայաստանից գա, պետք է հասկանանք, որ շահագրգռված եք ճամփորդել Եվրոպայով»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել