Life.tert.am-ը գրում է.

«Մանկական Եվրատեսիլ 2017»–ի շուրջ աղմուկը չի դադարում։ 9-ամյա Միշայի պրոդյուսերը` Լիրա Քոչարյանը, հարցազրույց է տվել Tert.am Life-ին ու պատմել խնդիրների մասին, որոնց մասին մինչև այս չէր բարձրաձայնել։ Տկն Լիրայի հետ խոսել ենք նաև Միշայի տրամադրվածության մասին։

 

«Ես նախապես տրամադրել էի Միշային, որ ամեն ինչ կարող է պատահել, կարևորն իր ելույթն է, որպեսզի  ամեն ինչ ճիշտ անի։ Կարող եմ ասել, որ ինքը 100 տոկոսով արել է ամեն ինչ։  Գուցե, մի փոքր քաշվում էր, որովհետև երեխա է, բոլորի մոտ լինում է դա, սակայն իր ելույթը, գրեթե, անթերի էր։ Ինքը գիտի, որ եթե ես ասել եմ` գոհ եմ քո ելույթից, չպիտի շատ սրտնեղի։ Միշան մեծ տղամարդու պես  դիմացավ այս ամենին։ Մնացածը հետո կերևա։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ինքը չընկճվի և չմտածի, որ սրանով ամեն ինչ վերջանում է»,– ասաց նա։

 

Պրոդյուսերի համար արդյունքն անսպասելի էր, քանի որ տրամադրված էին հաղթանակի։ «Մենք մտածում էինք, որ կարող է հաղթենք, որովհետև վերջին տարիներին շատ մոտ էինք հաղթանակին։ Միշան ամենափոքրն էր, բայց արդեն պատրաստի արտիստ ու լավ երգիչ է։ Եթե համեմատենք մյուսների հետ և նկատի ունենանք նաև իր տարիքը, ամենալավ երգիչն ու արտիստը Միշան էր։ Գուցե, Ռուսաստանը լավ է երգում վերևի նոտաները, սակայն որպես արտիստ ու երգիչ`  չի հասնում Միշային` հաշվի առնելով նաև տարիքը։ Նիդերլանդների տղաներն էին մոտ երգիչ–արտիստ հասկացողությանը։ Վրաստանի երգիչը լավ վոկալիստ էր։ Մի քանիսը կային, սակայն նրանք Միշայից շատ մեծ էին։ Անգամ, եթե ելույթի դիտումներով նայենք, երեկ մինչև գիշեր Միշան առաջին տեղում էր` մյուս երկրներից մեծ առավելությամբ։ Միայն  այսօր Պոլինան առաջ անցավ Միշայից։ Դա էլ է ցուցանիշ։ Հաղթանակից հետո փորձել են հասկանալ` ով էր հաղթողը»,– նկատեց տկն Լիրան։

 

 

Ըստ քվեարկության նոր կարգի` պարտադրվում էր քվեարկել առնվազն 3 մասնակցի օգտին։ Այսինքն` ամեն անգամ քո նախընտրած մասնակցին ձայն տալիս պետք է քվեարկեիր նաև 2 այլ մրցակցի օգտին։ Ոմանք ընտրությունն արել են մտածված, ոմանք` մեխանիկորեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել