Aysor.am-ը գրում է.
Արձանագրենք, որ որևէ այլ խորհրդարանական ուժ ձեր նախաձեռնության հետևում չկա, ԱԺ-ում «Ելք»-ի
նախաձեռնությամբ անցկացվող ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
 
««Ելք»-ի ներկայացուցիչներն այս դահլիճում փորձեցին տնտեսական այս միությունից դուրս գալու նախաձեռնությունը քաղաքականացնել: Բոլոր քաղաքական գործիչներն էլ լավ գիտեն, թե ինչու իշխանությունները նախքան Եվրամիության հետ հայտնի փաստաթղթի ստորագրելը, չէին ասում հաստատ, որ ստորագրելու էին, քանի որ ղարաբաղյան հարցի մասը կար, պետք էր վստահ լինել, որ այս հարցը ԵՄ կողմից այնպես է դիտարկվելու, ինչպես որ ճիշտն է: Շատ կարևոր հանգամանք է ընդունել դիմացինի հաղթանակը կամ հաջողությունը, ուժեղանում ես դրանով: Ա՛յ տնաշեններ, ընդունեք, որ ԵՄ հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանի քաղաքական հաղթանակն էր, հաջողության պատմությունը, հակառակ պարագայում ձեզանից շատերն այս օրը ֆեյսբուքում նման հրճված տրամադրություն չէին ունենա: Բայցերը շարեք, բայց ասեք, որ ստացվել է», - նկատեց Աշոտյանը:
 
Շարունակել խոսքը՝ նա նշեց, որ «և՛...և՛»-ի քաղաքականությունը հաջողելու է, քանի որ ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական ուժն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել