Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Նայա Ռիվերան, ով 2011 թ. ճանաչվել է ամենասեքսուալ կինը, ձերբակալվել է ամուսնուն՝ Ռայան Դորսիին, ծեծելու համար: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
Դորսիի խոսքով՝ Ռիվերան իր վրա է հարձակվել իրենց 2 տարեկան որդու հետ զբոսանքի ժամանակ: Դերասանուհին մի քանի անգամ հարվածել է ամուսնու դեմքին: Տղամարդը տեղի ունեցածը տեսագրել է, տեսագրությունը ներկայացրել ոստիկանություն:
Ռիվերային ձերբակալել են Դորսիի զանգից հետո, նրան ազատ են արձակել 1 000 դոլար գրավի դիմաց:
2011 թ. AfterEllen պորտալը Ռիվերային անվանել է ամենասեքսուալ կինն աշխարհում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել