Armsport.am-ը գրում է.

Կայացել է ձյուդոյի Հայաստանի 2017 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 80 մարզիկներ՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:

Այս մասին հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Տղամարդկանցից ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային Նարեկ Կարապետյանը, 66 կգ քաշային Վարդան Գրիգորյանը, 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 81 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, 90 կգ քաշային Գուրգեն Աբելյանը և +90 կգ քաշային Ստեփան Սարգսյանը:

Կանանց պայքարում լավագույնն են ճանաչվել 48 կգ քաշային Իրենա Պետրոսյանը, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը և +52 կգ քաշային Աննա Ղազարյանը:

Առաջնությանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, պաշտոնական այլ անձինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել