Բարև, իմ սիրելի պարապիկներ ու նախանձիկներ։ Այսօր ես նոր զոհ ունեմ բոլորիս համար, ու այդ զոհը մեր հալալ-զուլալ, պուպուշ, քնքուշ Գարիկ Պապոյանն է։ Եթե դիտել եք «Լավ երեկոյի» վերջին թողարկումը, ապա հավանաբար հասկացաք, թե ինչու եմ որոշել հենց Գարիկին ու հենց այս թեմայով քլնգել։ Եթե չեք դիտել, ահա այդ դրվագը․․․

Եթե մեջներդ առանձնակի միամիտ պարապիկ ու նախանձիկներ կան, ապա բացատրեմ․ Գարիկն ու Արամը ծաղրում են Եհովայի վկաներին՝ օգտագործելով նրանց վերագրվող վարքն ու շփման ձևը։

Մի շտապեք ձվեր ու լոլիկներ նետել մոնիտորի ուղղությամբ, որովհետև ես՝ նախանձս ու պարապս, ոչ մի վատ բան չեմ տեսնում Եհովայի վկաներին ծաղրելու մեջ, բայց, որպես պարապ ու նախանձ, շատ սուր եմ արձագանքում, երբ մարդիկ, սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն են ի ցույց դնում։

Սիրելի՛ Գարիկ, դու չէի՞ր սրանից մի երկու տարի առաջ «Կյանքի խոսքի» բացահայտ ռեկլամ անում։ Դու չէի՞ր, որ ասում էիր, որ «ոշ մի դոգմայի չեմ հավատում» (այն պարագայում, երբ Աստծո գոյությունն իսկ դոգմա է, ոչ թե գիտական փաստ)։ Դու չէի՞ր, որ այսքան ժամանակ այդպես էլ չփորձեցիր վճռական հերքումդ տալ (դա, իհարկե, քո իրավունքն է, բայց մի՛ զարմացիր, որ մարդիկ իրենց կարծիքը չեն փոխում)։ Ու վերջապես, դու չէի՞ր, որ քո իսկ բերանով խոստովանել էիր, որ մասնակցել ես «Կյանքի խոսքի» ու այդ աղանդավորական շարժման հետևորդների կողմից կազմակերպած միջոցառումների։

Բա, Գարիկ ջան, էդ ո՞նց եղավ, որ էդ ամենն անելուց հետո Եհովայի վկաների վրա ես կայֆավատ լինում։ Ու ինչի՞ համար, որ դո՞ւռ են ծեծում։ Էհ, քո սիրելի «Կյանքի խոսք»-ն էլ է մեր տները փորձում մտնել, բայց ոչ դռնով, այլ՝ հեռուստացույցի էկրանով, որով ցուցադրվող ամեն երկրորդ աստղ ու հայտնի դեմք այս կամ այն կերպ կապված է «Կյանքի խոսք»-ի հետ։ Եհովայի վկաներին եք թիրախավորում, որ ամբողջ Հայաստանում հազիվ մի քանի հազար հետևորդ ունի, բա տղա եք, «Կյանքի խոսք»-ին ծաղրեք, ով մենակ շոուբիզնեսի ոլորտում այդքան հետևորդ ունի, իսկ ամբողջ երկրում, ըստ որոշ գնահատականների, ավելի քան 100,000։ Հիմա ո՞ր մեկն է ավելի վտանգավոր։ 
Հա՛, ես պարապ եմ, ես նախանձ եմ, բայց երբեք ոչ մեկի անտեղի պարապանախանձային թիրախի տակ չեմ առնում։ Ով էլ արդեն մոռացել է կամ էլ չի տեսել Գարիկի անկեղծանալն ու կրոնական թեմաներով զեղումները, դիտեք այս տեսանյութը, որն արդեն շատ է շրջանառվել, բայց ես միայն Գարիկի դրվագի համար եմ դնում (դիտեք 10։46-ից), որ գոնե մյուս անգամ երեսպաշտություն չանեն, որ մենք էլ մեր հերթին չասենք, թե՝ եթե դրանք աղանդավոր են, բա դուք ի՞նչ եք։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել