Yerkir.am-ը գրում է.

Լուրեր են շրջանառվում, որ Վրաստանի իշխանությունները չեչենական խմբերից մեկից նախազգուշացում են ստացել, որ իրենց համախոհների վնասազերծումից հետո իրենք պատրաստ են Վրաստանում այնպիսի գործողություններ իրականացնել, որ զբոսաշրջային պետության վերածվելու մտքի մասին երկրում ստիպված կլինեն մոռանալ: Այդ մասին գրում է Независимая Газета-ն:

JAM-news-ում հրապարակված հոդվածում Վրաստանի անվտանգության և զարգացման կենտրոնի տնօրենի տեղակալ Գիորգի Գոգուաձեն գրում է, որ երկիրը մտել է նոր իրականություն:

«Եթե մինչ այժմ ահաբեկիչների հետ պատերազմին մենք հետևել ենք հեռվից, ապա այժմ այն մեզ մոտ է և մեր աչքի առաջ… »,- ասել է նա:

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հատուկ հակաահաբեկչական գործողության ժամանակ մեկ մարդ է ձերբակալվել և սպանվել են հանցավոր խմբի անդամներից երեքը:Մեկ հատուկջոկատային զոհվել է գործողության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել