Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ անցած տարեվերջին` Ամանորի նախաշեմին, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակազմին, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ է հատկացվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր քաղաքապետարան եւ հետաքրքրվել` այս տարի 13-րդ աշխատավարձի հատկացում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ: 

Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «Ղեկավարվելով Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1 մասի բ) կետով` յուրաքանչյուր տարի (տարեկան 1 անգամ) ծառայողական պարտականությունները պատշաճ եւ որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգեւատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ տվյալ տարվա ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ, եւ այն պարգեւատրման ժամանակահատվածում դեռեւս գտնվել է ուժի մեջ»։ 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել