ԻՊ-ի զինյալները 2014թ. օգոստոսի 3-ին հարձակվել էին Էզդիխանի Սինջար շրջանի վրա և գերեվարել բազմաթիվ եզդիների, հիմնականում կանանց: Վերջին շրջանում սկսվել է գերեվարված եզդի կանանց վաճառքը հարազատներին: Հիմնական փրկագին է սահմանվել 5000 ԱՄՆ դոլար: Այս հարցերով հիմնականում զբաղվում է «Եզդիների փրկության» գրասենյակը: Գրասենյակը տեղեկություններ է հավաքում ողջ մնացած եզդիների մասին, ովքեր գտնվում են ԻՊ-ի զինյալների ձեռքում, նրանց հետ դուրս գալիս կապի և գերեվարվածի հարազատներին տեղեկացնում պահանջվող գումարի չափի մասին: Անցած երկու օրվա մեջ գերությունից փրկագնով ազատվել են երեք եզդի կանայք, երկուսը՝ Հերդան գյուղից, իսկ մեկը՝ Կոչո գյուղից:
Նշեմ, որ վերջին մեկ ամսում գերությունից ազատվել է 18 եզդի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել