Թվում էր, թե Դուբայի արաբներին այլևս ոչնչով չես զարմացնի, սակայն Նյու Յորքի ճարտարապետները նոր գաղափարներ ունեն՝ կապված Դուբայի շենքերի հետ։ Նրանք որոշել են ավելացնել դրանք կախված երկնաքերով։ Այդ մտքի իրականացման համար նրանք մտածում են հատուկ երկաթյա, հաստ լարերով ամրացնել դրանք․․․երկնաքարի վրա։ Հենց այդ երկնային մարմինը կդառնա երկնաքերերի ամուր պահող հիմք։

Այդ երկնաքերի վրա կտեղավորվեն բիզնես գրասենյակներ, հանգստի տարատեսակ վայրեր, նույնիսկ սեփական գյուղատնտեսական կենտրոն։ Այն կառուցվելու է Երկրից 17-20 հազար մետր բարձրության վրա։

Եվ նրա կատարը հասնելու է ավելի վերև՝ 32000 մետրի։

Այդ երկնաքերի վրա բնակություն հաստատվելու է փակ շրջաններով, այսինքն՝ էլէկտրաէներգիան տարածքը կստանա արևային ճանապարհով, ջուրը՝ անձրևաջրի մաքրման սարքավորմամբ։

Մինչդեռ մշտական բնակություն հաստատել երկնաքերի վրա հնարավոր չի լինի։ Դուբայում այդ երկնաքերի կառուցումն ավելի էժան կստացվի, քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել