operativ.am-ը գրում է

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ)՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հարցով ներկայացուցիչ Գերտ Կապելերը ներկայացրել է, որ շուրջ 11 մլն երեխա Եմենում արտահերթ հումանիտար օգնության կարիք ունի:

ՅՈւՆԻՍԵՖ-ի գնահատումներով «Եմենում ամեն 10 րոպեն մեկ երեխա է մահանում հիվանդությունից, որը կարելի է կանխել»- ասել է ներկայացուցիչը

Նա նշում է, որ պատերազմը Եմենում վերածվել է երեխաների դեմ պատերազմի: Նա հայտնել է, որ հուսիթ-ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի ղեկավարած միջազգային կոալիցիայի գործողությունների սկզբից ի վեր 5000 երեխա է մահացել կամ ծանր վնասվածք ստացել: Ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են հազարավոր դպրոցներ և բուժհաստատություններ:

Եմենում 20 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի, նրանցից 7 մլն-ը գտնվում է սովի շեմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել