Շոփփինգ․ այս բառից տղամարդկանց մեծ մասը խուճապի է մատնվում, և բազմաքանակ խանութներով պտտվելը հանդուրժել շատ քչերին է հաջողվում։ Այդ պատճառով Շանհայում աննախադեպ մի սենյակ են ստեղծել, որտեղ գնորդուհիները ժամանակավոր «կհանձնեն» իրենց ամուսիններին շոփփինգի ժամանակ։ Այդ սենյակում կան անհրաժեշտ բոլոր պարագաները, որ կզբաղեցնեն տղամարդկանց, մինչ նրանց կանայք ավարտեն գնումները։

Յուրաքանչյուր տղամարդու համար առևտրի կենտրոնում կա առանձնասենյակ, ուր գտնվում են հարմարավետ բազկաթոռ և համակարգիչ։ Սկզբնական շրջանում այս ծառայությունն անվճար կլինի։ Հետո կանայք ստիպված են լինելու վճարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել