Զբոսանավը, միանշանակ, շքեղության նշան է։ Եվ այդ շքեղությունը, որ վերջերս հայտնվել է, ունի ահռելի չափսեր, աննկարագրելի ձևավորում, նույնիսկ հսկայական լողավազան։

Այժմյան զբոսանավերի հայտնի նախագծողներից մեկը Կլիֆորդ Դենն է, որի՝ վերջերս ներկայացրած հավաքածուն կարող է բացել գերզբոսանավերի տենդենցը։

Նրա Heeson Yachts Maximus նախագիծն այդպես է կոչվում ոչ թե չափսերի պատճառով, այլ՝ իր հարմարավետության։ Ուղևորների համար նախատեսված են բավականին հարմարավետ տեղեր ինչպես ներսում, այնպես էլ դրսում, նաև դրա վերին տախտակամածն ունի լիովին տեսողական հասանելիություն բոլորի համար։ Նրա մեծ շքեղություններից է նաև հսկայական լողավազանը՝ երկու ջրվեժներով։

Project Maximus-ը նախատեսված է հիմնականում այնտեղ բնակություն հաստատելու համար։ Զբոսանավի առավելագույն արագությունը կազմում է 35 կմ/ժ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել