Ռուսաստանի մասին շատ տարօրինակ բաներ են խոսում։ Ամենատարածվածներից մեկն այն է, որ մարդկանց տներում արջեր են ապրում։ Սրանք իրականում հեքիաթներ են, սակայն երբեմն հեքիաթներն էլ են իրականություն դառնում։

Դրա վառ ապացուցն է Սվետլանա և Յուրի Պոնտելեևների ընտանիքը։ Նրանք արդեն 23 տարի է՝ դաստիարակում են Ստեփան անունով արջին։ Հիմա արդեն նրանց որդեգրած երեխան կշռում է 140 կիլոգրամ։ Այդպիսի մեծ երեխային անպայման պետք է լավ սնվել։ Ճաշի ժամանակ նա ուտում է 25 կգ ձուկ, բանջարեղեն, միս, սակայն ամենից շատ սիրում է խտացրած կաթ։

Այս պատմության ամենահետաքրքիր մասն այն է, որ Ստեփանն անում է ամեն ինչ իսկական փոքրիկի պես։ Երեկոյան նրանք միասին հեռուստացույց են դիտում։ Ստեփանը ֆուտբոլի մեծ երկրպագու է, իսկ մարկանց հետ նա այքան հեշտ է շփվում, որ դարձել է իսկական աստղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել