Marketium.ru-ն գրում է, որ միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում մի խումբ մթերքներ կորցնում են օգտակար հատկությունները։ Կայքը ներկայացրել է 8 մթերք, որոնք խորհուրդ չի տրվում տաքացնել միկրոալիքային վառարանում։

  1. Մարգարին և կարագ։ Հալեցնելու դեպքում կարագը կորցնում է իր սպիտակուցային արժեքը։
  2. Կաթ։ Միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում կաթի սննդարար նյութերի կեսը վերանում է, ամբողջությամբ վերանում է B12 վիտամինը։
  3. Ծնեբեկ։ Միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում ծնեբեկի համը լավանում է, բայց այն կորցնում է սպիտակուցային արժեքը։
  4. 4. Եգիպտացորեն։ Միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում եգիպտացորենը 35 տոկոսով կորցնում է ազատ ռադիկալների դեմ պայքարելու կարողությունը։
  5. Բրոկոլի։ Այս մթերքն ամենաշատն է տուժում միկրոալիքային վառարանի ազդեցության արդյունքում։ Բրոկոլին հրաշալի հակաօքսիդանտ է, բայց միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում այն կորցնում է այդ հատկությունների 97 տոկոսը։
  6. Բրինձ։ Բինձը ևս գերադասելի է տաքացնել սովորական տարայում, հակառակ դեպքում այն կորցնում է օգտակար հատկությունները։
  7. Նարինջ։ Որոշ դեպքերում մարդիկ նարնջի հյութը տաքացնում են միկրոալիքային վառարանում։ Այդ դեպքում նարինջն ամբողջությամբ կորցնում է վիտամին C-ն։
  8. Սխտոր։ Ընդամենը մեկ րոպե միկրոալիքային վառարանում մնալու դեպքում սխտորն ամբողջությամբ կորցնում է իր հատկությունները։ Ավելին, այն կոնցերոգեն է դառնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել