Armtimes.com-ը գրում է.

Իրանի հետ համատեղ իրականացվող էլեկտրաէներգիա`գազի փոխարեն ծրագրով, Իրանը Հայաստանին այս տարվա մարտի 1-ից մինչ օրս մատակարարել է 25 մլն խմ բնական գազ: Այս մասին հայտնում է իրանական կայքը` հղում անելով Իրանի Ազգային գազատար ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին:

Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազատար խողովակը ներկայումս ամեն օր Հայաստան է հասցնում 1 մլն խմ բնական գազ:

«Ընթացիկ տարում իրանական գազի` Հայաստան արատահանման ծավալները կազմել են 365 մլն խմ, սակայն Իրան-Հայաստան գազատարը նախատեսված է 2,3 միլիարդ խմ բնական գազի համար` տարեկան կտրվածքով»,-ասել է Թավաքոլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել