4-ամյա Նորթ Ուեսթը մեծանում է ընտանիքում, որտեղ նրա հանրահայտ հարազատների կյանքին ռեալիթի շոուի ձևաչափով հետևում են ողջ աշխարհում հարյուր հազարավոր հեռուստադիտողներ։ Զարմանալի չէ, որ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը նույնպես սկսել է երազել փառքի մասին։

Քիմ Քարդաշյանը պատմել է, որ դուստրը շատ է ուսուցողական տեսանյութեր դիտում YouTube-ում։ «Վերջերս նա բացում էր խաղալիքների My Little Pony հավաքածուն։ Այնքան ծիծաղելի էր նրա արձագանքը։ Նա այնուհետև սկսեց դիմահարդարել խաղալիքներին և ինձ ասաց. «Մայրի՛կ, ես ցանկանում եմ այդպիսի տեսանյութեր նկարել YouTube-ի համար»»։

Այդ գաղափարը չի հիացրել Քանյեյին, իսկ Քիմը նշել է, որ կցանկանար սահմանափակել դստեր փոխգործակցությունը սոցցանցերի հետ, չնայած հավասարակշռությունը գտնելը դժվար է, իսկ արգելելը՝ պարզապես դաժան, ինչպիսին է օրինակ՝ խոսելն արգելելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել