Ամերիկացիները համացանցով կատարված գնումների ծավալով ռեկորդ են սահմանել։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ Գոհաբանության օրը և սուրբծննդյան գնումների մեկնարկն ազդարարող «սև ուրբաթին» նրանք 7.9 մլրդ դոլար են ծախսել ապրանքների և ծառայությունների վրա։

Երկրի ավելի քան 100 խոշոր առցանց խանութների ցուցանիշները վկայում են այն մասին, որ այս տարի ծախսված գումարը 17.9 տոկոսով ավելի է, քան 2016 թվականի այս օրերին գրանցված վաճառքի ծավալը։

«Սև ուրբաթին» ամերիկյան խանութներում զեղչերը կարող են հասնել 90 տոկոսի, սակայն որոշ ապրանքներ անհնար է ձեռք բերել համացանցում։ Առաջինը գնել հասցնելու դեպքում շատ քաղաքացիներ խանութների բացվելուց ժամեր առաջ հերթ են կանգնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել