Եթե ցանկանում եք արագ աճեցնել մազերը, կարող եք օգտագործել այս բուժիչ միջոցը։

Fithacker.ru-ն ներկայացրել է բնական բաղադրիչներով պատրաստվող դիմակ մազերի խնամքի համար։

Բաղադրիչներ

  • 4 ճաշի գդալ սոխի հյութ
  • 4 ճաշի գդալ հաղարջի փոշի
  • 2 ճաշի գդալ յոգուրտ կամ կաթնաշոռ։

Պատրաստման եղանակը

  • Սխտորը հարեք բլենդերում, առանձնացրեք հյութը։
  • 4 ճաշի գդալ հաղարջի փոշին, 2 ճաշի գդալ յոգուրտը և 4 ճաշի գդալ սոխի հյութը լավ խառնեք։
  • Խառնուրդը քսեք մազերին ու գլխամաշկին։ Թողեք 1 ժամ։
  • Լվացեք մազերը։

Սոխը կօգնի ակտիվացնել արյան շրջանառությունը։ Մյուս բաղադրիչներն էլ, իրենց հերթին՝ դրական ազդեցություն կունենան մազերի որակի վրա։ Սոխը կօգնի նաև կանխարգելել մազաթափությունը, կարագացնի դրանց աճը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել