Armtimes.com-ը գրում է.

ՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը որոշել է երկրի առանցքային քաղաքական գործիչներին չուղարկել Հնդկաստանում կայանալիք արդյունաբերական գագաթնաժողովին այն պատճառով, որ ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է նախագահ Թրամփի օգնական ու դուստր Իվանկա Թրամփը: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Համաձայն տեղեկատվության, ամերիկյան պատվիրակության չմեկնելու մասին խոսելիս, Թիլլերսոնը ոչ թե շեշտը դրել է բյուջեի միջոցները խնայելու վրա, այլ հստակ ցույց է տվել նախագահի դստեր գործոնը: Ի դեպ, Թիլլերսոնն ու Իվանկա Թրամփը լարված հարաբերություններ ունեն արդեն տեւական ժամանակ:

Այս գագաթնաժողովին նախորդ անգամ ամերիկյան պատվիրակությունը ղեկավարել են անձամբ նախագահ Բարաք Օբաման ու ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին: Այս անգամ, սակայն, կազմակերպիչների կողմից մասնակցության կարգը փոխվել է, ամենաբարձր պատվիրակն այս գագաթնաժողովին կարող է լինել պետքարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել