Շուտով կնշվի Նոր տարին, և արդեն դեկտեմբերի կեսերին կսկսվի տոնական կորպորատիվների ժամանակը: Որոշ մարդիկ կարող են իրենց թույլ տալ երեկոն անցկացնել աստղերի ընկերակցությամբ:
Հանրահայտ մարդկանց համերգների կազմակերպիչները պնդում են, որ ամենից թանկը կարժենա Ալլա Պուգաչովայի ամանորյա ելույթը: Մեկ գիշերվա համար պետք է վճարել 350 հազար եվրո, սակայն Պրիմադոննան պատրաստ է անել մեծ զեղչեր:
Պուգաչովայի օրինակին են հետևում նաև Գրիգորի Լեպսը և Ֆիլիպ Կիրկորովը: Վերջինս պահանջում է նաև մասնավոր ինքնաթիռ, եթե պետք է մեկնի այլ տարածաշրջան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել