Սիչանի (հարավարևմտյան Չինաստան) տիեզերական արձակումների կենտրոնը այսօր ուղեծիր է դուրս բերել հեռահար զոնդավորման երեք արբանյակ: Այս մասին հայտնում է China Daily-ն:
Արձակումը իրականացվել է պեկինյան ժամանակով 02:10-ին՝ «Չանչժեն-2C» հրթիռակրի օգնությամբ: Բոլոր երեք տիեզերական սարքերը հաջողությամբ դուրս են բերվել արևմտյան դիրքեր և մոտակա ժամանակներս կանցկացնեն մի շարք գիտական փորձեր, մասնավորապես՝ էլեկտրամագնիսական զոնդավորման ոլորտում: Չինաստանը ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիր: 2016-ի դեկտեմբերին Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հրապարակել է զեկույց, որում հաղորդվել է, որ 2017-2021թթ. Չինաստանը ծրագրում է սկսել տեխնոլոգիաների ստեղծման ծրագրի իրականացումը, որը թույլ կտա ուսումնասիրել Յուպիտերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել