Մեծ Բրիտանիայում Ռեդինգի, Բրիստոլի և Բատայի համալսարանների քիմիկոսները պարզել են, որ տապակած և յուղոտ սնունդը կարող է ազդել եղանակի վրա: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները նշում են, որ օդը մեգապոլիսներում, ինչպիսին Լոնդոնն է, 10%-ով բաղկացած է գոլորշիներից, որոնք առաջանում են սնունդը տապակելիս: Աղաջրով և օլեինաթթվով փորձ կատարելով՝ հետազոտողները պարզել են, որ մոլեկուլները դրանց կաթիլներում ձևավորում են բյուրեղային վանդակներ, որոնք կարող են խոնավություն ներծծել:
Փորձի հեղինակները ենթադրում են, որ այդ մասնիկները մեծ ազդեցություն են ունենում եղանակի վրա. ներթափանցելով օդի մեջ՝ դրանք ձգում են խոնավությունը, նպաստում են ամպերի առաջացմանը:
Գիտնականները նշում են, որ առայժմ փորձերը կատարվել են միայն լաբորատոր պայմաններում: Եթե բացօթյա հետազոտությունները հաստատեն լաբորատորի արդյունքները, հետագայում այս բացահայումը կարող է օգնել գլոբալ տաքացման դեմ պայքարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել