Ամերիկայից Էլիս և Լեքսի քույրերը ստեղծել են «հակա-Victoria’s Secret» շոուն՝ ապացուցելու համար, որ գեղեցիկ կարող են լինել ոչ միայն բարեկազմ կանայք: Այս մասին հաղորդում է Metro-ն:
«Հաջորդ անգամ, եթե ինչ-որ մեկը ձեզ ասի, թե դուք բավարար չափով գեղեցիկ չեք, չեք համապատասխանում նրանց անհրաժեշտ չափորոշիչներին կամ պրոֆեսիոնալ չեք, մի հուսահատվեք և հակառակն ապացուցեք»,- իրենց «Ինստագրամ»-ում գրում են շոուի կազմակերպիչները:
Քույրերի խոսքով՝ իրենց զզվեցրել է դիզայներների և ապրանքնանիշների կողմից մոդելային արտաքինով աղջիկների նկատմամբ խտրականությունը, այդ պատճառով նրանք ի պատասխան՝ որոշել են ստեղծել «հրեշտակների» իրենց շոուն, որին կարող են մասնակցել ամենատարբեր արտաքինով աղջիկներ: Նրանց շոուին մասնակցել են գեր մոդելներ, գաճաճ աղջիկներ, պրոթեզներով կանայք և նրանք, ովքեր տառապել են օնկոլոգիական հիվանդություններով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել