Հաճախ մարդիկ ցանկանում են այնպես անել, որ հիշվի ոչ միայն ուղղակի իրենց անունը, այլև իրենց դեմքը, անհատականությունը՝ որպես հետաքրքիր և տպավորիչ մարդու:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հատկապես ոչ գրավիչ դիմագծերով մարդիկ ավելի հաճախ են հիշվում, քան գեղեցիկ մարդիկ: Դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչու ենք որոշ մարդկանց լավ հիշում, մյուսներին՝ ոչ, անկախ նրանից՝ գեղեցիկ են նրանք, թե ոչ:
Պրոֆեսոր Լորենցոն իր թիմի մասնագետների հետ անցկացրել փորձ, որն օգնում է հասկանալ, որ մենք հենց ոչ գրավիչ մարդկանց վրա ենք շեշտը դնում, ուստի սկսում ենք նրանց մեծ ուշադրություն դարձնել՝ հասկանալու համար նրանց անհատականությունը:
Լորենցոն հանգել է այն եզրակացության, որ «գրքի մասին կարծիք են կազմում՝ ելնելով նրա կազմից», և գեղեցիկ կազմը դրդում է ավելի շատ կարդալ այդ գիրքը, ուստի ֆիզիկապես գեղեցիկ մարդիկ ընկալվում են ավելի դրական:
Սակայն հարկ է հիշել, որ, անկախ ձեր արտաքինից, մարդիկ հիշում են, թե ինչպես եք դուք ստիպել նրանց զգալ ձեր կողքին: Շատ հաճախ այդ գործոնը ամենակարևորն է, որպեսզի ձեզ հիշեն և ընդունեն հասարակության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել