Armsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վստահ չէ, որ հետագայում կկարողանար ընկերանալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ռոնալդուն «Ոսկե գնդակի» համար իմ միակ մրցակիցը չէ: Այս պահին կան բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ, ովքեր պայքարում են այդ մրցանակի համար: Վերջին տարիներին այդ մրցանակը հանձնվել է մեզ, սակայն դրա համար կարող են պայքարել Նեյմարը, Մբապեն և Սուարեսը:

Չեմ կարող ասել, թե արդյոք հետագայում կընկերանամ Ռոնալդուի հետ: Ընկերությունը ստեղծվում է միասին անցկացրած որոշ ժամանակից հետո: Մեզ ոչ մի հարաբերություններ չեն կապում: Զրուցում ենք միայն մրցանակների հանձնման ժամանակ: Դաշտից դուրս մեր կյանքը հազվադեպ է հատվում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «La Gazzetta dello Sport»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել