Armsport.am-ը գրում է.

Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվում է շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Եզրափակիչ տուրից առաջ Մանուէլ Պետրոսյանը 7.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը (7-րդը՝ լրացուցիչ ցուցանիշներով): Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավորով 19-րդ հորիզոնականում է, Տիգրան Հարությունյանը՝ 62-րդ (5.5):

Սիրանուշ Ղուկասյանն աղջիկների պայքարում 4.5 միավորով 52-րդն է:

Այսօր կկայանան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել