Կյանքի դժվար պահերին բոլոր մարդիկ ենթարկվում են բացասական մտքերի մեծ հոսքի: Բայց ի՞նչ անել, երբ վատատեսությունը կրնկակոխ հետևում է ձեզ ամեն օր: Դա կարող է հոգնեցնել, ուժգնացնել սթրեսը և ուղղակի խանգարել նորմալ կյանքին:

Ձեզ ենք ներկայացնում 10 միջոց, որոնք կօգնեն հաղթահարել գլխում բուն դրած բացասականը:

1. Խոստովանեք ինքներդ ձեզ, որ մտածում եք բացասաբար

Բացասական մտքերից հնարավոր չէ ազատվել մեկ օրում, բայց յուրաքանչյուր պրոբլեմի լուծման առաջին քայլը դրա ընդունումն է: Երբ դուք գիտակցում եք դժվարության առկայությունը, անմիջապես սկսեք այն հաղթահարել:

2. Գտեք պրոբլեմի արմատը

Բացասական մտքեր կարող են հրահրվել տարբեր աղբյուրներից: Առաջին հերթին պետք է գտնել կյանքի այն ոլորտը, որտեղ դուք ձեզ զգում եք առավել տագնապալից: Մի փորձեք պայքարել բուն մտքերի հետ. պետք է գտնել պատճառը, որը հրահրում է ձեզ բացասաբար մտածել:

3. Պահեք օրագիր

Գրանցեք օրագրում այն, ինչ ձեզ անհանգստացնում է օրվա ընթացքում: Այդպիսով դուք ձեր մեջ չեք պահի ամբողջ բացասականը, նաև հետագայում կկարողանաք վերլուծել և մտորել՝ արդյո՞ք պատճառ կա անհանգստանալու համար:

4. Նետեք աղբարկղի մեջ

Այս կետը սերտորեն կապված է նախորդ կետի հետ: Գրեթե բոլոն էլ մի անգամ լսել են «Մտքերն ունակ են նյութականանալու» արտահայտությունը: Հանձնելով դրանք թղթին՝ դուք ինչ-որ ժամանակով դրանց առարկայական պատկանելիություն եք հաղորդում: Այդ պատճառով փորձեք գրանցել ձեր բացասական մտքերը նոթատետրի մեջ, իսկ հետո պոկեք թերթը և ազատվեք դրանցից յուրաքանչյուր տարբերակով՝ պատռեք, նետեք աղբամանի մեջ կամ այրեք:

5․ Մի ընդհանրացրեք

Եթե նույնիսկ ձեզ հետ որևէ անհաջողություն է պատահել, պետք չէ առանձին դեպքի բացասականը տեղափոխել ընդհանուրի վրա: Եթե դուք մերժում եք ստացել մեկ հարցազրույցից, դա բոլորովին չի նշանակում, որ ձեզ անընդհատ պետք է մերժեն: Ամեն մի անհաջողություն պետք է դիտարկել որպես եզակի դեպք և որպես թանկարժեք փորձ ապագայի համար:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել