Aysor.am-ը գրում է.

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Բրյուսելում, Հայաստանի համար պատմական իրադարձություն էր, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Սա Հայաստանի համար պատմական փաստաթուղթ էր։ Սա միայն Հայաստանի իշխանությունների փաստաթուղթը չէ, սա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու փաստաթուղթն է, որից շահելու է այդ քաղաքացին։ Դրա մասին նաև ասաց Սերժ Սարգսյանը», - նշեց քաղաքագետը։

Մեհրաբյանն ասաց, թե այս փաստաթղթի իրագործումը չի կարելի թողնել միայն իշխանության անել-չանելու վրա, դրա իրագործման համար պետք է շատ բարձր նախաձեռնողականություն ցուցաբերեն քաղաքացիները։

Համաձայնագրի ստորագրումից հետո երկու մասի բաժանված քաղաքացիների միջև նկատվող համերաշխությունն էլ, ըստ Ռ.Մեհրաբյանի, գերազանց է.

«Դա այն է, ինչ պետք է լինի կայացած պետության պարագայում։ Շատ ցանկալի կլինի, որ այս ոգով շարունակվի գործընթացը»։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել