«Բնապահպա­նության նախարարությունը դարձյալ հայտ է ստացել «Միռամ» ընկերությունից, այս անգամ ար­դեն Արդվիի հարակից Մղարթ հա­մայնքի 54 հեկտար հողատարած­քում երկրաբանական ուսումնա­սիրություններ կատարելու հա­մար: Գյուղացիներն աստիճանա­բար տեղեկացվում են խնդրին, և չի բացառվում, որ արդվեցիների օրինակով թեժ պայքար սկսվի հանքավայրի շահագործման հետ կապված: «Ճիշտ է, լավ է, որ աշ­խատատեղ կբացվի, մարդիկ գործ կունենան, բայց ասում են՝ վտանգները շատ մեծ են, լուրջ են: Պետք չի, որ մեր սխալների համար մեր երեխաները պատասխան տան»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:
 
Նշենք, որ «Միռամ»-ը, ըստ մամուլի, պատ­կանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասա­րյանին ու նրա մերձավոր շրջա­պատին: Նոյեմբերի 29-ին Օձունի համայնքապետարանում պիտի կայանան հանրային քննարկում­ներ «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ներ­կայացված հայտը ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ. երկրաբանական ոաումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել