Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 24-ին Վանաձորի զորամասերից մեկում զինծառայողը հանկարծամահ է եղել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել: Սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Գառնիկ Պետրոսյանն իրենց համայնքի բնակիչ է եղել:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել