Նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին «Ժառանգության» լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը տարբերվել է նրա նախորդ ելույթներից: Նա այս ամբիոնից մշտապես խիստ քննադատական ելույթներ է ունենում, սակայն այս անգամ «բադասխան» չի պահանջել ո՛չ ՀՀ իշխանությունից, ո՛չ էլ նրանց իր գիրկը տանող «Յուրոփից»:

 

«Նրա ելույթը բավականաչափ կոռեկտ, երկրի համար այդ կարևոր օրվա պատմականության գնահատականով և կոնսոլիդացված էր»,- ասացին ունկնդիրները:

 

Ջերմ ու կոռեկտ է եղել նաև ՀՀ բոլոր ներկայացուցիչների` միմյանց հետ բարև-բարլուսը: Ինչպես նաև Բրյուսելում հայաստանյան և ադրբեջանական պատվիրակությունների բարև-բարլուսը. նրանք հանգրվանել են նույն հյուրանոցում:

 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի շփումներն էլ են ջերմ եղել, ինչի առթիվ բրյուսելցի մեր հայրենակիցն ասաց. «Ռուսաստանի աչքից հեռու»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել