Սև ուրբաթ անվանում են շուկայական գների կտրուկ իջեցման և զեղչերի օրը։ Նման օրերին մարդկության մի մեծ խումբ սկսում է շրջել խանութներով և գնումներ կատարել աննկարագրելի ցածր գներով։ Թվում է, թե դա այն օրն է, երբ բոլորը երջանիկ ու գոհ, բարեհամբույր ու ուրախ կլինեն, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Ներկայացնում ենք նմանատիպ դժբախտ դեպքերի օրինակներ․

Walmart-ի աշխատակցին ոտնակոխ են արել․

2008 թվականին ամենասարսափելի դեպքերից մեկը Walmart-ի աշխատակցի մահն էր։ Առավոտյան՝  խանութի դռները բացվելուն պես, ամբոխն այնպիսի ուժով էր ներս մտել, որ ոտնակոխ էր արել նրան։ Նա մահացավ մի քանի ժամ հիվանդանոցում մնալուց հետո։ Բացի տղամարդուց՝ կային ևս 4 տուժածներ։

Բռնցքամարտն ընդունված բան է դարձել։ Այդ օրը խանութներ գնալիս անհրաժեշտ է ֆիզիկապես լավ պատրաստվել։ Դեպք է գրանցվել, երբ ծեծկռտուք է եղել հեծանիվի պատճառով, քանի որ ինչ-որ մեկը փորձել է առանց վճարելու տանել այն։ Մի տղամարդ էլ մի անգամ հասցրել է կռիվ սարքել, քանի որ ցանկացել է երեխայից խլել Xbox 360։

Չզարմանաք, եթե ասենք, որ խանութները երբեմն վերածվում են հասարակական զուգարանի։ Դեպք է գրանցվել, երբ երեխան խնդրել է մորը, որ իրեն զուգարան տանի, իսկ մայրը պահանջել է սպասել։ Արդյունքում աղջնակը միզել է հենց խանութում։ Բայց սա միայն երեխաներին չի վերաբերում, իրենց զսպել չեն կարողանում նաև մեծերը, քանի որ շատ հաճախ վախենում են բաց թողնել իրենց հերթը։

Իսկ ահա մեկ այլ դեպք պատահել է մի կնոջ հետ, ով հազիվ է մահից պրծել գրչի պատճառով։ Երբ խանութի դռները բացվել են, նրա ձեռքում գրիչ է եղել, և ամբոխը կնոջն այնպես է գցել գետնին, որ այդ գրիչը քիչ է մնացել՝ մտնի նրա կոկորդը։ Սարսափելին այն է, որ կնոջը ոչ ոք չի էլ փորձել օգնել։ Շտապօգնությունը հազիվ է կարողացել անցնել ամբոխի միջով։

Գողության դեպքերը դժվար թե զարմացնեն ձեզ։ Պատահել է, որ խանութի աշխատակիցները բռնացրել են մի կնոջ ծիծաղելի իրավիճակում։ Նա տարբեր ուտելիքներ հանում էր տուփից և փորձում տեղավորել իր ներքնաշորերի մեջ։

Իսկ մի տղա որոշել էր տաբատի ամենաանհավանական վայրում պահել երաժշտական ձայնարկիչը և աննկատ հեռանալ խանութից, սակայն աշխատակիցները չեն հավատացել, որ նա այդքան «մաչո» է։

Սև ուրբաթը խենթացնում է նույնիսկ տարեցներին։ Ապտակել մեկին վերջին ռադիոյի համար, ծեծել կնոջը՝ վերջին զույգ գուլպայի համար, շոկոլադի համար․ հասկացանք արդեն, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինում։ Իսկ եթե ասենք, որ թվարկածներն արվել են տատիկների կողմի՞ց։ Այո, տարեց մարդիկ ևս ծեծում են շատերին էժան ապրանք գնելու համար։

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել