Այս կինը մեծ աղմուկ էր բարձրացել դեռ այն ժամանակ, երբ վիրահատվեց և դարձավ աշխարհում ամենամեծ կրծքեր ունեցող կինը։ Այժմ նա որոշել է փոխել ռասայական պատկանելությունը։ Ամենամեծ կուրծքը ձեռք բերելուց հետո նա հանկարծ որոշել է, որ իր մաշկը չափազանց բաց գույն ունի, քանի որ միշտ սիրել է շոկոլադե արևայրուք։ Նա հստակ որոշում է ընդունել, որ պետք է դառնա սևամորթ։ Վիրահատության դիմելով՝ նա ստացել է անհրաժեշտ միջոցները, որոնք մգեցնում են մաշկը։

Նա արդեն կարողանում է մտնել իր նոր կերպարի մեջ և վստահեցնում է, որ իրեն վերջապես զգում է այնպես, ինչպես կա։ Հետագայում պլանավորում է այցելել Աֆրիկա, որ ավելի լավ հասկանա նրանց մշակույթն ու ձուլվի դրան։

Այս պահին նրան քննադատողները շատ են. նրանք կարծում են, որ աղջիկը չի հարգում սևամորթներին և ռասիզմի քայլ է արել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել