operativ.am-ը գրում է

Նոյեմբերի 19-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» ամենամյա տոնավաճառը, որն անց էր կացվում հոբելյանական 50-րդ անգամ։ «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես»-ից ստացված ամբողջ հասույթը տրամադրվում է միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։ Այս տարի նույնպես, 43 երկրների շարքում, տոնավաճառին մասնակցեց ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Հայկական տաղավարում ներկայացված էին հայ վարպետների ձեռագործ հուշանվերներ ու զարդեր, հրուշակեղեն ու քաղցրավենիք, հայկական կոնյակ ու գինի:

«ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» կազմակերպության նախորդ տարվա բոլոր միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության շարունակական և արդյունավետ մասնակցության շնորհիվ, այս տարի առաջին անգամ գումար է հատկացվելու Հայաստանում սոցիալական ծրագիր իրականացնելու համար։ Տոնավաճառի մասնակցության հարցում ՀՀ առաքելությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երեւանի կոնյակի գործարանն ու Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել