Ջոանա Պալանին 23 տարեկան է, սովորում է Դանիայում և իր կյանքի ընթացքում աշխարհն ազատել է 100-ից ավել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից։

Նա ունի պարսկա-քրդական արմատներ և ծնվել է փախստականների ճամբարում։ Դեռ 10 տարին չլրացած՝ նա արդեն տիրապետում էր զենքին։ Հետագայում ընդունվում է Դանիայի քոլեջներից մեկը, բայց հետո, թողնելով ուսումը, ուղևորվում դեպի Սիրիա։ Նա պայքարում էր կանանց իրավունքների համար։

Ջոանան դիպուկահար է և հակառակ իր կանացիության՝ համարվում է ուժեղագույն զինվոր։ 

Այնուամենայնիվ, Դանիայի կառավարությունը դեմ էր Ջոանայի գործողություններին և արգելեց աղջկան երկրից դուրս գալ։ Ջոանան որոշեց վարվել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում և մեկնեց Կատար։

Վերադարձի ժամանակ նրա անձնագիրը խլում են և 3 շաբաթով զրկում ազատությունից։ Նա ստիպված էր Կոպենհագենում սպասել դատարանի որոշմանը։

Ջոանային իրոք սպառնում էր երկարաժամկետ ազատազրկում, քանի որ, ըստ Դանիայի կանոնների, նա իրավունք չուներ լքելու երկիրը և մասնակցելու պատերազմական գործողությունների, բայց խախտել է օրենքը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել