Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը շնորհավորում է  Հայաստանի քաղաքացիներին այսօր Բրյուսելում ԱլԳ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան–ԵՄ ընդլայնված և համապարփակ  համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:  

Tert.am- ի հետ զրույցում Խաչատուր Քոքոբելյանը  ասաց, որ համաձայնագրի ստորագրումն  ինչ-որ առումով համարում է   պատմական իրադարձություն՝ ՀՀ –ԵՄ համագործակցության դաշտում: 

Գնահատելով ԵՄ-ի հետ նման առանցքային փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի երկրորդ փորձը, որն  այսօր արդեն իրականություն է, ԱԴ նախագահն արձանագրեց հետևյալը.«Բնականաբար, սա  այն առավելագույնը չէր, որն, ըստ իս, կարող էր ունենալ Հայաստանը,բայց առնվազն բավարար հենակետն էր: Եվ սա կլինի առաջին հանգրվանը, որ Հայաստանը, որպես հենակետ օգտագործելով, էլ ավելի կխորացնի Հայաստան –Եվրամիություն համագործակցությունը՝ ողջ ասպեկտներով:  Ոչ միայն քաղաքական համագործակցության, այլ նաև տնտեսական, անվտանգության, ինչու ոչ, և նաև ամենաէական խնդիրների առումով:  Դրանք առնչվում են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, մարդու իրավունքներին, արդարադատության հիմնարար  սկզբունքներին և արդարադատության իրական հաստատմանը: Հավատացած եղեք,այն արևմտյան ստանդարտները, որ առկա են և առնչվում են  բիզնես միջավայրի, արդարադատության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատություններին, գոնե մինչ այս պահը մարդկության կողմից հաստատված ու կիրարկվող լավագույն մեխանիզմներ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել