Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագին ունի հանգրվանային նշանակություն ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սամվել ֆարմանյանը։

Նրա գնահատմամբ՝ արդեն իսկ ստորագրված համաձայնագիրն  իրավական, բավականին սոլիդ ու ֆունդամենտալ նշանակություն ունեցող է: Ֆարմանյանը նշեց, որ համաձայնագիրը նախատեսում է ամենատարբեր ոլորտներում համագործակցություն՝ իրավական, մարդուն իրավունքների, ժողովրդավարության և այլն: «Համաձայնագիրը գերկարևոր նշանակություն ունի նաև ՀՀ-ի ներքին կյանքի համար, քանի որ, ինչպես բոլորս հիշում ենք, մի քանի տարի առաջ, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշում կայացրեց, մեր շատ ընդդիմախոսներ մտահոգություն էին հայտնում, որ ԵԱՏՄ-ն համախմբում է պետությունների, որոնք ժողովրդավարության,մարդու իրավունքների կամ այլ չափանիշներով առաջատար դիրքերում չեն, և ՀՀ-ն կարող էր այդ ոլորտներում հետընթաց ունենալ: Այս համաձայնագիրը շատ խոսուն պատասխան է տալիս բոլոր այդ մտահոգություններին, որովհետև առաջիկա ժամանակաշրջանի համար մենք ԵՄ-ի հետ ստանձնում են փոխադարձ հանձնառություն նաև այս բոլոր հարցերի հարթություններում»,- ասաց նա: 

Ֆարմանյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն, հավատարիմ մնալով իր որդեգրած արտաքին քաղաքականությանը, այսինքն՝ ԵԱՏՄ-անդամ, ՀԱՊԿ անդամ լինելով, ունենալով խորացող և փայլուն համագործակցություն ՌԴ-ի հետ, այսօր ստորագրեց ԵՄ-ի հետ մի համաձայնագիր, որը «մայր» նշանակություն ունի։

«Սա աշխարհաքաղաքական կենտրոնների և մեր առաջնային գործընկերների՝ մի դեպքում մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, մյուս կողմից առաջնային գործընկերոջ աշխարհաքաղաքական շահերի համընկնման համաձայնագիր է: Սա լավագույն պատասխանն է բոլոր այն հոռետեսական գնահատականներին, քննադատություններին, որ երկար ժամանակ հնչեցվում էին ՀՀ –ի արտաքին քաղաքական կուրսի հետ կապված: Կյանքը եկավ ապացուցելու, որ նախագահ Սերժ Սարգսյանի հռչակած արտաքին քաղաքական կուրսը՝ մի կողմից նախաձեռնողականության, մյուս կողմից ինտեգրացիոն գործընթացներում մեր գործընկերներին ոչ թե հակադրելու, այլ համադրելու քաղաքականությունը հաջողված է,  և այսօր դա միս ու արյուն ստացավ»,- շարունակեց Սամվել Ֆարմանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել