Tert.am-ը գրում է.

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որից հետո խոսքով հանդես են եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

«ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ուղղված է էներգետիկայի, տրանսպորտի, բիզնեսի հատվածի կայուն զարգացմանը: Այն հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այս համաձայնագիրն առաջինն է իր տեսակի մեջ, այժմ կարևոր է իրականացնել այն, ինչի ուղղությամբ մենք կաշխատենք միասին», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել