Armtimes.com-ը գրում է.

Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

Նրա խոսքով, երկու տարի առաջ Ռիգայում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները պետք է հուշեն նոր հավատով եւ լավատեսությամբ մտածել այս կարեւոր գործընկերությունն ուժեղացնելու համար հետագա քայլերի ուղղությամբ: Տայանին նշել է, որ ճիշտ ուղղությամբ են ընթանում՝  ուժի մեջ է մտել երեք նոր ասոցացման համաձայնագիր՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, սահմանվել է երկու նոր առանց վիզայի ռեժիմ՝ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ:

«Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հետեւելով Մոլդովայի հետ արդեն ստորագրված համաձայնագրին, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, եւ վերջում, մենք նախաձեռնել ենք Բելառուսի հետ քննադատական ներգրավվածության քաղաքականություն՝ նախեւառաջ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության շահերը պաշտպանելու նպատակով: Այս բոլոր ձեռքբերումները հիանալի հիմք են տալիս այսօր գագաթնաժողովի ընթացքում քննարկումների համար եւ պետք է նաեւ խրախուսեն ավելի հավակնոտ մոտեցում ընդունել ապագա համագործակցության վերաբերյալ»,- շեշտել է Եվրախորհրդարանի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել